Tuesday, October 14, 2008

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ.

Հայաստանի եւ Թուրքիայի բարեկամական եւ խաղաղ գոյակցությունը նախ եւ առաջ բխում է հենց հայկական կողմի շահերից, եւ եթե հայկական սփյուռքը հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցից, հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, ավելի արագ կարող են զարգանալ: Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցելությանը` թուրք նախարարն այն որակել է որպես Թուրքիայի կողմից Հայաստանին բարեկամության ձեռք մեկնելու եւ հայ-թուրքական սառը դիվանագիտական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլ:

No comments: