Monday, October 27, 2008

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ. ԱՄԵՆԱՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

«Ամենամոտակա ժամանակներս տեղի կունենա երեք նախագահների հանդիպումը` շարունակելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումը»,- Հայաստան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հույս հայտնելով, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում: Նա սակայն չնշեց, թե որ երկրների նախագահների հանդիպման մասին է խոսքը` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, թե՞ Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ: Նրա դիտարկմամբ, խնդրի կարգավորման գործընթացը գտնվում է առաջխաղացման փուլում, համենայն դեպս, ըստ նրա, երկու կողմերը պատրաստ են փնտրել լուծումներ: «Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկացած բարդ հարց պետք է լուծվի, ելնելով միջազգային սկզբունքներից, բանակցությունների միջոցով: Դա կովկասյան տարածաշրջանում ճգնաժամի գլխավոր դասերից մեկն է»,- ասաց ՌԴ նախագահը: ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա. այդ սկզբունքները թույլ են տալիս ճանաչել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ Հայաստանի համար մի քանի սկզբունքային պահեր:

No comments: