«PanARMENIAN.Net», 26.09.08: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն այսօր խորհրդարանի նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանին է ներկայացրել հրաժարականի երկրորդ դիմումը: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն խոսնակի հրաժարականն ընդունվում է երկրորդ դիմումը ներկայացնելուց հետո: Առաջին դիմումը Թորոսյանը ներկայացրել էր սեպտեմբերի 19-ին՝ այդ ժամանակ էլ հաստատելով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու իր որոշումը:
Մինչ խորհրդարանի նոր նախագահի ընտրությունները խոսնակի գործառույթներն իրականացնելու է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանը
Խոսնակի ընտրությունները կկայանան խորհրդարանի հերթական քառօրյակի ընթացքում, որը մեկնարկում է սեպտեմբերի 29-ին: Նշենք, որ Հանրապետական կուսակցության Խորհուրդը խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջարկել է ՀՀ նախագահի վարչության նախկին ղեկավար Հովիկ Աբրամյանին:
Sunday, October 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment