Երեւանում մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ վրաց-օսական հակամարտությունը բացասաբար են ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա դեպի Հայաստան, բայցեւայնպես, վերջին ինն ամսիների ընթացքում տուրիզմի բնագավառում աճ է գրանցվել: Այս մասին այսօր տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 402 հազար զբոսաշրջիկ»,- ասել է Ապրեսյանը` ավելացնելով, որ համեմատած 2007թ. նույն ժամանակաշրջանի հետ զբոզաշրջիկների հոսքի աճը կազմել է 10,1%:
Խոսելով այս ցուցանիշների մասին` նա ասել է, որ հարկ է հաշվի առնել այն, որ տարին դեռեւս չի ավարտվել:
«Մինչեւ տարվա վերջ մենք ծրագրում ենք, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 600 հազարի»,- ասել է նա: Իրենց հանգիտը Հայաստանում անցկացնել առավել շատ ցանկանում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, ինչպես նաեւ ԵՄ անդամ-երկրների քաղաքացիները: Բայցեւայնպես, զբոսաշրջիկների 62%-ը կազմում է հայկական սփյուռքը:
Բացի այդ, նա ավելացրել է, որ իրենց հայրենիք այցելող սփյուռքահայերի ցուցանիշներից զատ, ներքին տուրիզմի ցուցանիշն աճել է 20%-ով:
2008թ. առաջին ինն ամիսների ընթացքում տուրիզմից ստացվող շահույթը, էկոնոմիկայի նախարարության տվյալներով, կազմել է մոտ 400 միլիոն դոլար, ինչը հավասար է ամբողջ 2007թ. տուրիզմի բնագավառից ստացած շահույթին: Միջին հաշվով յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում ծախսել է 800 դոլար: Իսկ ահա 2006թ. տուրիզմից ստացվող շահույթը կազմել է 299 միլիոն դոլար:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment