HayInfo. 26-12-2008-Հայաստանի ԱԳՆ-ն ժխտում է 2009թ. սկզբին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը: Ինչպես է հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, 2009թ. սկզբին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ոչ մի հանդիպում չի ծրագրվել: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetԵրեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պատրաստվող հանդիպման մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: Հիշեցնելով, որ առաջին եռակողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում՝ դիվանագետը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորում: Այդ իմաստով նման հանդիպումները հաճախ են անցկացվելու, ընդգծել է նա:
Saturday, December 27, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment