Tuesday, December 30, 2008

ԵԱՀԿ-ն ղարաբաղյան գործընթացում առաջընթացի հույսեր ունի 2009թ.

«Ազատ Արցախ».25.12.2008- .25.12.2008- ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույսեր ունի հաջորդ տարի: «Մենք հույս ունենք այդ ուղղությամբ առաջընթաց տեսնել 2009թ.»,- ասել է ԵԱՀԿ նոր նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը: Դեկտեմբերի 4-ին Հելսինկիում՝ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահ, ֆիննական արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը նախագահի իր իրավասությունները պաշտոնապես հանձնել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսին: Հունաստանի նախագահությունը կսկսվի հունվարի 1-ին: Բակոյանիսի խոսքերով, Հունաստանն Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հաճախակի հանդիպումները դրական քայլեր է համարում փոխադարձ վստահության հաստատման գործում, դրանք անհրաժեշտ են հակամարտության լուծման համար: «Հունաստանն ամբողջությամբ օժանդակում է այդ ջանքերը եւ երկու կողմերին կոնստրուկտիվ փոխգործակցության կոչ է անում, որը համապատասխանում է Եվրամիության անունից Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը, որը նա արեց այս ամսվա սկզբին բարձր մակարդակի Հելսինկյան հանդիպմանը»,- ասել է Բակոյանիսը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

No comments: