Երկրաշարժի համար հանգանված օժանդակությունից մինչեւ «Արամ» սրահի վաճառքի խնդիրը
2008թ. դեկտեմբերի 7-ին, լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-ամյա տարելիցը: Այն օրերին, երբ Խորհրդային Միությունը համակարգային ցնցումների նախնական վիճակում էր, նրա ամենփոքր Հանրապետություն՝ Հայաստանը բնության ձեռքով աղետի մատնվեց: Կարճ ժամանակվա ընթացքում գետնին հավասարվեցին մի քանի քաղաքներ ու մեծ սուգի մատնեցին ամբողջ հայությանը:
20 տարի է անցնում այն դառն օրվանից, սակայն դեռ աղետի գոտի բառակապակցությունը չի հանվել հայաստանյան բառապաշարից: Դեռ շատ մարդիկ իրենց գլխին տանիք ունենալու հնարավորությունից զրկված են: 20 տարի շարունակ քաղցր խոստումներ են հնչում Հայաստանի հերթական իշխանությունների կողմից: Բոլորը խոսում են երկրաշարժի հետեւանքները վերացնելու մասին, իսկ գործերը դանդաղ են ընթանում, շա՜տ դանդաղ:
Գյումրիում, Սպիտակում եւ այլուր դեռ շատ ավիրված տներ կան: Երկրաշարժից տուժած մարդկանց տանջում է կացարանի եւ աշխատատեղիի խնդիրը, նրանք քանդվում, հեռանում են իրենց պապերի տուն օջախից ու մեկնում դեպի անհայտ ապագա: Օտարերկրյա օժանդակությունները «չեն բավարարում», Սփյուռքի նվիրաբերածն էլ «շատ չի օգնում»
Իսկ ի՞նչ արին մեր համայնքի «ազգային» իշխանությունները: Իրանահայության կողմից երկրաշարժից տուժածների համար հանգանակված օժանդակությունը այնպես էլ չհայտնվեց թե ինչ եղավ: Սկզբում որոշեցին ծորակաշինության գործարան կառուցել ու քանի տարի այդպես տուժվածների, նվիրատուների ու մի ողջ համայնքի ականջին օրորոցային երգ երգեցին, վերջում էլ մի երկու տուփ «ծորակաշինական գործիքներ» հանձնեցին Ս. Էջմիածնին, որպեսզի ենթադրյալ բոլոր մեղքերը փաթաթեն Մայր Աթոռի վզին եւ «փրկեն» իրենց օծիքը: Նույն այդ մարդիկ շուտով վաճառքի հանեցին Թեհրանի հայոց «ՔուշեշՄարիամյան» ազգային դպրոցը, իսկ այսօր կպել են Հայ արհեստավորների միության կենտրոնատեղի՝ «Արամ» սրահի ծախելու «ազգային» գործին: Ու չգիտենք այնուհետ ազգային որ մի կալվածի հերթն է
Ահա թե ինչո՞ւ էր պետք, ամեն գնով, միատարր Պատգամավորական ժողով ստեղծել:
Monday, December 29, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment