Sunday, December 7, 2008

Հայաստանի օլիմպիական շախմատիստները և հավաքականի մարզիչը մոտ 25 հազար դոլար պարգևատրում կստանան

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի 4 դեկտեմբերին որոշում ընդունեց Հայաստանի օլիմպիական շախմատիստներին և հավաքականի մարզչին 7,5 մլն դրամի չափով (24,8 հազ. ԱՄՆ դոլար) պարգևատրումներ հանձնելու մասին, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան «Տվյալ որոշումը գոհունակության արժանացավ Նախարարների կոմիտեի նիստի ընթացքում»,- ասաց նա խորհրդարանական նիստի ընթացքում։Դավթյանը նշեց, որ 18 միլիոն դրամ (59,6 հազար ԱՄՆ դոլար) կուղղվի համապատասխան կազմակերպչական աշխատանքների անցկացմանը։Հայաստանի հավաքականը, հաղթանակ տանելով Դրեզդենի Համաշխարհային շախմատային 38-րդ օլիմպիադայում, այդ տիտղոսակիրը դարձավ երկու անգամ անընդմեջ։ ($1 – 306,45 դրամ)։

No comments: