Sunday, December 7, 2008

ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ: ՆԱ ՀԻՇԵՑՐԵԼ Է, ՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՕԳՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Panorama.am. 07/12/2008 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեվեդևը ուղերձ է հղել 1988-ի ահեղ երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի բացման արարողության մասնակիցներին: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Իր ուղերձում Մեդվեևը մասնավորապես ասել է. «Հայաստանի երկրաշարժի քսանամյա տարելիցի օրը մենք խոնարհվում ենք հազարավոր զոհերի հիշատակի առաջ»: Այնուհետև նախագահն ընդգծել է, որ խորը հարգանքով են Ռուսաստանն ու Հայաստանը հիշում փրկարարների խիզախությունը: «Մեծ աղետը անտարբեր չթողեց ոչ մեկին: Բոլորն անկեղծորեն օգնության ձեռք էին մեկնում Հայաստանին»,- հավելել է ՌԴ նախագահը` հիշեցնելով, որ Ռուսաստանը ևս օգնության ձեռք մեկնողներից մեկն է եղել: «Մենք երախտապարտ ենք, որ հայ ժողովուրդը հիշում է այդ ամենը»,- հավելել է Ռուսաստանի առաջնորդը:

No comments: