Արաբական «Ռակ ինվեստմենտ» ընկերությունը (Արաբական Միացյալ Ամիրայություններ) ձեռք է բերել «Փոթի առեւտրական նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բոլոր բաժնետոմսերը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Ընթացիկ տարվա կեսին «Ռակ»-ը ձեռք էր բերել Փոթի նավահանգստի բաժնետոմսերի 51 տոկոսը: 65 մլն դոլարով լրացուցիչ 49 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման համաձայնագիրը երեքշաբթի օրը ձեւակերպվել է «Ռակ ինվեստմենտ»-ի ներկայացուցչի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Եկատերինա Շարաշիձեի կողմից:
Ընդամենը նավահանգստի համար արաբական ընկերությունը վճարել է 155 մլն դոլար: «Սա մեր ընկերության կողմից վերջին երեք տարվա ընթացքում իրականացված միակ ներդրումային նախագիծը չէ: Մենք պատրաստ ենք շարունակել ներդրումները Փոթի նավահանգստում եւ այստեղ զարգացնել ազատ ինդուստրիալ գոտին»,- լրագրողներին ասել է «Ռակ» «Ռասել Խայիմ» ներդրումային գործակալության գործադիր տնօրեն Խակեր Մասադը:
Շարաշիձեն հայտնել է, որ արաբական ընկերությունը նավահանգստի հարեւանությամբ նոր տերմինալներ է կառուցելու: «Առաջիկա հինգ տարում ընկերությունը պատրաստ է ներդնել 200 մլն դոլար եւ ստեղծել մինչեւ 20 հազար աշխատատեղ»,- ասել է Շարաշիձեն:
Նա ճշտել է, որ արաբական ընկերության նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ: Օրինակ, «Ռակ»-ը չի կարող միանձնյա որեւիցե օբյեկտ վերացնելու որոշում ընդունել առանց Վրաստանի կառավարության հետ համաձայնեցնելու:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment