«ԼՐԱԳԻՐ», 04.12.08: Ղարաբաղի պատերազմի հրամանատարներից Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, եւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դեկտեմբերի 4-ին Հայացք ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, լրագրողների հարցին ի պատասխան, ներկայացրել են պատճառը, թե ինչու հայկական զինուժը չկարողացավ ազատագրել Շահումյանը: Լրագրողները փորձել են պարզել, թե արդյոք դա դիտավորություն էր, ինչ որ հանցավոր համաձայնություն:
Հարցին սկսել է պատասխանել Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նա ասել է, որ 1992 թվականին, երբ հայկական ուժերն ազատագրեցին Շուշին, բավական մեծ ռեսուրս գնաց այդ ուղղությամբ եւ հյուսիսային ուղղությունը որոշակի թուլացել էր: Դրա հետ մեկտեղ, ըստ Կոմանդոսի, ադրբեջանցիները բավական մեծ ուժեր էին կուտակել այդ ուղղությամբ, պատրաստվել էին լուրջ հարձակման, ներգրավելով նաեւ այլազգի վարձկաններ: Այդ հանգամանքը, ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի, մեր հետախուզության թերության պատճառով բաց է մնացել ուշադրությունից: Բացի այդ, ինչպես նշում է Արկադի Տեր-Թադեւոսյանը, վատ իմաստով դեր է խաղացել նաեւ այն, որ այդ ժամանակ որոշակի տարաձայնություններ էին առաջացել ՀՀՇ-ի, որ իշխանություն էր Հայաստանում, եւ ՀՅԴ միջեւ:
Շահումյանի կապակցությամբ իր մեկնաբանությունն է տվել նաեւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ասելով, թե Շահումյանն ազատագրելու համար, հետագայում, երբ ազատագրեցին Մարտակերտը, այդ ուղղությամբ պետք էր եւս 3000 մարդ: Այդ մարդկանց բացակայությունն է ըստ Բաբայանի պատճառը, որ մեր մարտունակ ուժերը չեն գնացել Շահումյանի ազատագրման:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment