ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարում օգոստոսի 11-ին նախատեսված Ազգային ինքնության օրվա տոնի վերաբերյալ լայն քննարկումները։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
«Մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է, նախևառաջ, դառնա լայն քննարկման առարկա։ Քանի որ եթե մենք տոնում ենք Ազգային ինքնության օրը, ապա հասարակության լայն շերտերը պետք է հասկանան տոնի բովանդակությունը։ Իսկ պատգամավորների հետ անցկացրած քննարկումները ցույց տվեցին, որ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը Ազգային ինքնության օրվա գաղափարի վերաբերյալ», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի «թեժ գծի» հարցերին։
Նրա խոսքերով, քանի որ կան տարբեր պատկերացումներ, ապա «մենք առաջարկեցինք կազմակերպել այս շատ հետաքրքիր խնդրի առավել լայն քննարկում»։
«Համոզված եմ, որ այդ բանավեճերից մենք բոլորս միայն կշահենք։ Չէ՞ որ ժամանակակից աշխարհում ազգային ինքնության հարցը բավականին արդիական է, քանի որ գլոբալացումը բարձրացնում է ազգային գործոնի նշանակության վերաիմաստավորման հարցը։ Այդ պատճառով մոտ ժամանակներս մենք բոլորս կմասնակցենք այդ բանավեճին», - նշել է ՀՀ վարչապետը։
Օգոստոսի 11-ը հայկական ավանդական օրացույցով նոր տարվա սկիզբն է։
Wednesday, December 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment