Sunday, December 28, 2008

Թրակիայի համալսարանում առաջիկայում կբացվի հայոց լեզվի ամբիոն

ԹՐԱԿԻԱ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայում Թրակիայի համալսարանի ռեկտոր Էնվեր Դուրանը հայտնել է, որ գալիք տարի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում կբացվի հայոց լեզվի ամբիոն: Բացի այդ, կբացվեն նաեւ ռումիներենի եւ ռուսերենի հատուկ ամբիոններ: «Այսպիսով, օտար լեզուների ֆակուլտետը կընդարձակվի: Երազ էր, որն այսպիսով կիրականանա»,- ասել է ռեկտորը:

No comments: