ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ֆինանսավորմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաեւ Ասիական զարգացման բանկը: Այս մասին դեկտեմբերի 23-ի ասուլիսում հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ըստ նրա, իրանական կողմը նույնպես պատրաստակամություն է հայտնել մասնակցել ծրագրի ֆինանսավորմանը:
Նշենք, որ այս տարվա հունիսի 1-ից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն (ներկայումս` «Հարավկովկասյան երկաթուղիներ») 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Ռուսաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին: Վերջինս պարտավորվել է այդ տարիների ընթացքում համակարգում ներդնել շուրջ 174,5 մլրդ դրամ, ընդ որում 59,3 մլրդ դրամը` առաջիկա հինգ տարիներին: Ընկերությունը շարժակազմի ձեռք բերման համար նախատեսել է ներդնել 8 մլրդ դրամ (7,9 մլն ԱՄՆ դոլար):
Sunday, December 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment