Wednesday, December 17, 2008

ԿՈՏՐԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՁԵՌՔՆ ՈՒ ԿՈՂԵՐԸ

Հատուկ ծառայությունները կոտրել են Իրաքի հեռուստատեսության լրագրող Մունթազեր ալ Զեյդի ձեռքն ու կողերը, այն բանից հետո, երբ նա ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա էր նետել իր կոշիկները, Բուշին անվանելով “շուն”: Իրաքցի լրագրողի կոտրվածքների մասին հաղորդում է Ֆրանս-պրեսը, հղում անելով լրագրողի եղբոր տված տեղեկատվությանը: Դիրհամա ալ Զեյդին չի հստակեցրել, թե արդյոք եղբոր կոտրվածքները առաջացել են նրան դահլիճից հեռացնելուց, թե հետո, երբ նա արդեն ձերբակալվել էր: “Կոտրված են նրա ձեռքն ու կողերը, նաեւ քերծվածքներ կան աչքերի տակ եւ ձեռքերի վրա”, եղբոր մասին ասել է Դիրհամա ալ Զեյդին:

No comments: