Thursday, December 11, 2008

Ադրբեջանի Դեմկուսի նախագահ. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը սպառնալիք է ստեղծում ղարաբաղյան խնդրի լուծման համար

ԲԱՔՈՒ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կապերի հաստատումը ղարաբաղյան հակամրատության լուծման նախադրյալներ չի ընձեռում: Այս մասին, ինչպես հաղորդում է Day.az-ը, ասել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ (ԱԴԿ) Սարդար Ջալալօղլուն: Ըստ նրա, ընդհակառակը, Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերությունների ամրապնդումը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում սպառնալիք է ստեղծում:«Բնականաբար, եթե Հայաստանը հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, վերադարձնի Ադրբեջանի գրավյալ տարածքները, ապա նման համագործակցությունը միայն ողջունելի է: Սակայն ներկա իրավիճակում ավելի է ամրապնդվում Հայաստանի տեսակետը, ինչը իր հերթին ոտնահարում է Ադրբեջանի իրավունքները: Նման իրավիճակում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերի հաստատումը միայն վնաս է հասցնում Ադրբեջանի հետ հարաբերություններին»,- նշել է Ս.Ջալալօղլուն:

No comments: