«Ազատություն». 19-1-2009- Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը` 83 տոկոսը, ըստ Gallup-ի անցկացրած հարցումների, աջակցում է վաղը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնող Բարաք Օբամայի գործողություններին իշխանության փոխանցման շրջանում:
Այս ցուցանիշով Օբաման գերազանցել է իր երկու նախորդներին` Ջորջ Բուշին եւ Բիլ Քլինթոնին: Ուրբաթ օրն անցկացված հարցմամբ ընդգրկվել է 1300 մարդ:
Հարցումն անցկացրած մասնագետները պարզել են նաեւ, որ ամերիկացիների մեծամասնությունը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ապագա նախագահի ընտրած թեկնածությունները կառավարության կազմում:
Monday, January 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment