Saturday, February 14, 2009

Կիպրոսի կառավարությունը 153 հազար եվրո է տրամադրել հին հայկական գերեզմանոցի վերականգնման համար

Կիպրոսի կառավարությունը 153 հազար եվրո է տրամադրել Նիկոսիայի հին հայկական գերեզմանոցի եւ Ledra Palace մատուռի վերականգնման համար: Այդ մասին հաղորդել է հայկական եկեղեցու Կիպրոսի թեմի քարտուղարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2009թ. ապրիլ-մայիսին եւ կարժենան 300 հազար եվրո: Գերեզմանոցում նաեւ հուշարձան կկանգնեցվի: Կիպրոսի հայկական եկեղեցին դիմել է աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ նվիրատվություններ անելու կոչով: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net

No comments: