/PanARMENIAN.Net/ 12.02.2009 Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում չորեքշաբթի երեկոյան դանակի բազմաթիվ հարվածների արդյունքում զոհվել են հայաստանցի մայր ու որդի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Մարզի իրավապահ մարմիններում եղած աղբյուրի խոսքերով, Սաֆոնովո գյուղում 16:00-ին շտապ օգնությանը հիվանդանոց է տեղափոխել 50-ամյա ոչ մի տեղ չաշխատող տեղաբնակ կնոջն ու նրա 12-ամյա որդուն, որը միջնակարգ դպրոցի աշակերտ է: Երկուսն էլ հիվանդանոցում մահացել են դանակով հասցված բազմաթիվ վերքերից:
Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել, ընթանում է դատավարություն: Թե ինչ հանգամանքներում են հայտնաբերվել տուժածները, չի հաղորդվում:
Saturday, February 14, 2009
Մոսկվայի մերձակայքում սպանվել են հայաստանցի մայր ու որդի
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment