ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԳԵԼԵՑԻՆ, ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ` ՈՉ
A1+.12-2-2009- Երեւանի քաղաքապետարանը արգելել է ընդդիմությանը մարտի 1-ին հանրահավաք անցկացնել մարտի 1-ին Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայի հրապարակում: Արգելվել է նաեւ երթի անցկացումը: Քիչ առաջ այս տեղեկատվությունը տեղակայվեց Երեւանի քաղաքապետարանի կայքում:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչու է արգելվում հանրահավաքի անցկացումը` ընդդիմության մատնանաշած վայրում, այսինքն` Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայի հրապարակում:
Քաղաքապետարանը պարզապես առաջարկում է ընդդիմությանը հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին` «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում:
Ի դեպ, իրազեկումը քննարկվել է առանց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի, որը եւ Երեւանի քաղաքապետարանին ներկայացրել էր իրազեկման մասին հայտը:
Թեեւ Զեյնալյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք տեղեկացված չեն եղել իրազեկման քննարկման օրվա եւ ժամի մասին, քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է.
«Չնայած կազմակերպչի ներկայացուցիչը պատշաճ ձեւով ծանուցվել է իրազեկման քննարկման օրվա եւ ժամի մասին, սակայն քննարկմանը չի մասնակցել, եւ այն կայացել է նրա բացակայությամբ: Համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի? «իրազեկման քննարկումն իրականացվում է անկախ կազմակերպիչների ներկայությունից»»:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանին թույլատրել է փետրվարի 28-ին, ժ. 17:00-ին Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում մոմավառություն անցկացնել` ի հիշատակ մարտի 1-ի զոհերի:
Saturday, February 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment