Saturday, February 14, 2009

Բաքուն և Երևանն այլևս ընդհանուր պատմություն չունեն

HayInfo. 13-2-2009- Բաքվի 26 կոմիսարների հուշարձանը ապամոնտաժելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների որոշումը ո՛չ աշխարհում, ո՛չ Ռուսաստանում և ո՛չ էլ Ադրբեջանում առանձնակի ցնցումների պատճառ չդարձավ, գրում է «Եվրոպա–Էքսպրեսս» գերմանական թերթը։ Բողոքեցին միայն Ադրբեջանի և Հայաստանի կոմունիստները, ինչը մեր օրերում ադրբեջանիցների և հայերի համերաշխության դրսևորման եզակի քայլերից է։ Այժմ, երբ հուշարձանը քանդված է, նախ և առաջ զարմանում ես, թե ինչպես այն այդքան երկար կանգուն մնաց՝ հաղթահարելով Սումգաիթը, Ղարաբաղյան պատերազմը, և Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար «սառը խաղաղության» հարաբերությունները, գրում է թերթը։ Հուշարձանը քանդելու որոշում կայացնելով՝ Իլհամ Ալիևը, հոդվածի հեղինակի կարծիքով, ցանկանում էր ապացուցել, որ Բաքուն և Երևանն այլևս ընդհանուր պատմություն չունեն։ Դրան միացան նաև ադրբեջանցի պատմաբանները, ովքեր հայտնաբերել են, որ «հայ կոմիսարների մեջ եղել են դեմքեր, ովքեր ներգրավված են եղել ռազմական հանցագործությունների մեջ»։

No comments: