Saturday, February 14, 2009

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՆՐ ՉՈՒՆԵ՞Ր

A1+.12-2-2009- Դավիթ Նալբանդյանը կրկին հայտնվել է արգենտինական մամուլի ուշադրության կենտրոնում: Բայց պատճառը մարզական չէ, Նալբանդյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ. հայազգի թենիսիստը հրաժարվել է վճարել գնացքի տոմսի դիմաց: Կորդոբա երկրամասի կայարանում Դավիթ Նալբանդյանը տոմս վաճառողուհուն ասել է հետեւյալը. «Ես Նալբանդյանն եմ, իսկ կվճարի իմ հետեւում գտնվող անձը»: Այս նախադասությունը արտահայտելուց հետո Նալբանդյանը շարժվել է առաջ: Իսկ «հետեւում գտնվող անձը» եղել է մեքենայի ղեկին նստած պատահական վարորդ: Վերջինս հրաժարվել է վճարել, նշելով, որ անձամբ չի ճանաչում Դավիթ Նալբանդյանին: Տոմսարկղի աշխատակցուհին ստիպված է եղել արձանագրություն կազմել կատարվածի վերաբերյալ: Այս պատմության մասին թենիսիստը իմացել է արգենտինական մամուլից եւ անակնկալի եկել: Նալբանդյանի ընկեր Ֆաբիան Ֆաբան լրագրողներին հայտնել է, որ Նալբանդյանը պարզապես կատակել է. «Միգուցե դա անհաջող կատակ էր: Դավիթը կվճարի տոմսի համար եւ եթե պետք է նաեւ տուգանք կմուծի»: Ավելորդ չէ նշել, որ գնացքի տոմսի արժեքը կազմել է ընդամենը 0.8 ԱՄՆ դոլար (280 դրամ):

No comments: