A1+- 11-2-2009- Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ինչ-որ մարդկանց ենթադրություն եւ միֆ է համարում այն տեսակետը, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող 500 մլն դոլար վարկը ռուբլու գոտուն միանալու ենթատեքստ ունի: Այդ մասին նա ասաց այսօր ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից հետո` պատասխանելով «Ա1+»-ի հարցին:
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե վարչապետը «Միր» միջպետական հեռուստալիքի եթերում չի բացառել ԱՊՀ տարածքում միասնական տարադրամի ներդրումը, նախարարն ասաց.
«Չեմ ուզում մեկնաբանել, բայց եթե վարչապետն ասել է, ուրեմն պետք է, ընդհանրապես նման փորձ աշխարհում գոյություն ունի»:
Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամի` Հայաստանում միջազգային ծրագրերի իրականացման վրա ազդեցությանը, ապա.
«Այդ ծրագրերի նախապատրաստական փուլը եւ ներդրումներ ներգրավելու փուլը որոշակի ժամանակ էր պահանջում, մենք պետք է կարողանանք հակաճգնաժամային քաղաքականությունը ճիշտ կառուցենք, որպեսզի կարողանանք մեր համեմատական առավելությունները օգտագործենք»:
Thursday, February 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment