Thursday, February 12, 2009

ԱՆԿԱՐԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՐԵՐԸ

«ԱԶԳ» 12.2.2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մի թեմա է, որ հետաքրքրում է Թուրքիային, սակայն այն լուրերը, թե Թուրքիան ներառված է հիմնախնդրի կարգավորման ծրագրում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը : Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակը նշել է, որ Անկարան աջակցում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, քանի որ դրա լուծումը դրական ազդեցություն կունենա ինչպես Հայաստան-Ադրբեջան, այնպես էլ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ այսօր թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը տարածել էր տեղեկություն, որի համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Թուրքիայի միջնորդությամբ ձեռք է բերվել համաձայնություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

No comments: