
/PanARMENIAN.Net/07.02.2009 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայաստանին աջակցող խմբի անդամները մտադիր են փետրվարի վերջում նոր բանաձեւ ներկայկացնել Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Բանաձեւը կներկայացնեն Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը, Ջորջ Ռադանովիչն ու Մարկ Կիրկը: Ներկայումս հայկական լոբբին աշխատում է այն ուղղությամբ, որ նոր բանաձեւը առավելագույն աջակցություն ստանա կոնգրեսականների շրջանում»,-ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:
Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ներառվել է ԱՄՆ 110-րդ Կոնգրեսի օրակարգում կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացմամբ 2007թ. հունվարի 30-ին: 2007թ. հոկտեմբերի 10-ին բանաձեւը ստացավ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությունը: Սակայն Պալատում քվեարկությունը չկայացավ Ջորջ Բուշի վարչակազմի հակազդեցության պատճառով:
No comments:
Post a Comment