Thursday, February 12, 2009

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՎԵԼԻ ՑԵՆՏՐԻՍՏ ԿԴԱՌՆԱ

Lragir. 11-2-2009- Իսրայելում ավարտվել է 18-րդ գումարման Կնեսետի ընտրությունը: Ընտրատեղամասերի մոտ անցկացված հարցման արդյունքով հաղթել է Կադիմ կուսակցությունը Ցիպի Լիվնիի գլխավորությամբ: Նա հավաքել է 29-30 ձայն 120 հոգանոց խորհրդարանում: 27-28 տեղ է ստացել Լիկուդ կուսակցությունը Բենյամին Նաթանյահուի գլխավորությամբ եւ 15 տեղ` Ավիգդոր Լիբերմանի Իսրայել-բեյտենյու կուսակցությունը: Ընտրությունից հետո Լիվնին հայտարարել է, թե Իսրայելի պետությունը կընթանա «նոր ճանապարհով»` «ցենտրիստական եւ բարիդրացիության»:

No comments: