«ԱԶԳ» 12.2.2009- Հայաստանի ազգային արխիվի ֆոնդից 2008-ին օգտվել է աշխարհի տարբեր երկրների 10 քաղաքացի: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ֆոնդերից օգտվել են Ճապոնիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Ավստրիայի 1-ական, ԱՄՆ-ի` 3, Իրանի` 2 ուսումնասիրողներ: ԱՄՆ-ի քաղաքացիներն ուսումնասիրել են «Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի տարածքային հարցերի մասին. 1914-1917 թթ.», «Ալեքսանդրապոլի ճարտարապետությունը 19-րդ դարի վերջ եւ 20-րդ դարի սկիզբ», «1946-1948 թթ.-ին մեծ հայրենադարձությունը եւ սփյուռք-հայրենիք համագործակցությունը» նյութերը: Ճապոնիայի քաղաքացուն հետաքրքրել է «Սփյուռքահայերի եւ Սովետական Հայաստանի փոխհարաբերությունները 1920-1950 թթ.», իսկ Իրանի ուսումնասիրողներին` «Համշենահայություն», «Պարսկաստանի եւ Կովկասի պատմությունը 5-րդ դարաշրջանից հետո» թեմաներով նյութեր:
Thursday, February 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment