Thursday, February 12, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԿԱ՞

A1+- 11-2-2009- «Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում»,-այսօր ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` Մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Հիշեցնենք, որ թուրքական մամուլն արդեն մի քանի օր է գրում է ԼՂ խնդրով բանակցություններին Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին:

No comments: