Thursday, February 12, 2009

Ավազակային հարձակումներ Սումգայիթում

Երեւան (Երկիր) - 11-2-2009- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է այցելել Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Նա ներկայացրել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները` նշելով, որ տեղեկությունները դեռեւս ճշտված չեն: Ռ.Վարժապետյանի խոսքերով` փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը ավազակային հարձակումներ են կատարվել ազգությամբ հրեա քաղաքացիների բնակարանների վրա: Նախնական տվյալներով` մի քանի տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 12 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում Ռ.Վարժապետյանն ասել է, որ եթե պաշտոնական Բաքուն չդատապարտի այդ հանցագործությունը, ապա ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանի քաղաքականությունն Իսրայելի եւ հրեաների նկատմամբ փոխվում է եւ դառնում վտանգավոր: «Ադրբեջանում հաճախ էին խոսում, թե իբր Հայաստանը անբարենպաստ երկիր է հրեաների համար, որ նրանց իրավունքներն այստեղ պաշտպանված չեն: Սակայն մենք այսօր տեսնում ենք, որ այդպես են հրեաներին վերաբերվում ոչ թե Հայաստանում, այլ հենց Ադրբեջանում»,- ասել է նա:

No comments: