Tuesday, March 10, 2009

Կոնգրեսի կոչը մեղադրող կողմին

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
A1+ 9-3-2009- Հայ ազգային կոնգրեսը, քաղբանտարկյալների գործերը վարող փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ ոչ միայն 7 քաղբանտարկյալի միացյալ գործը, այլ նաեւ բոլոր քաղբանտարկյալների գործերը թխվել են շինծու եւ ապօրինի հիմքերի, այդ թվում նաեւ ահաբեկման ու զանազան ճնշումներով տարբեր մարդկանցից կորզված ցուցմունքների հիման վրա£ Դրանում, ըստ էության, ի սկզբանե համոզված է եղել նաեւ միջազգային հանրությունը՝ ի դեմս Եվրամիության, ԱՄՆ-ի, ԵԽԽՎ-ի, վերջինիս Մարդու իրավունքների հանձնակատարի, միջազգային այլ կառույցների ու կազմակերպությունների, որոնք պարբերաբար պահանջել կամ հորդորել են ազատ արձակել 2008թ. ընտրությունների եւ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ազատազրկվածներին£ Մարտի 1-ի սպանդի զոհերի հարազատները եւս բազմիցս հայտարարել են, որ ՚7-ի գործովՙ մեղադրվողները ոչ մի կապ չունեն իրենց հարազատների սպանության հետ եւ պահանջել են բոլորովին այլ տեղ փնտրել իրական հանցագործներին£ Քաղբանտարկյալների դեմ հերյուրված քրեական գործերի հանցավոր խոհանոցը բացահայտող հերթական խոսուն մի օրինակ է ՚7-ի գործովՙ որպես տուժող ընդգրկված Ռոբերտ Բաղդասարյանի հայտարարությունը£ Այն, բացի դատավորից, հասցեագրված է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին եւ ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին£ Ռոբերտ Բաղդասարյանը, որ 2008թ. մարտի 1-ին հրազենային վնասվածք էր ստացել, իր հայտարարության մեջ մասնավորապես տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայության քննիչները, օգտվելով իր ծանր առողջական վիճակից, հոգեբանական ճնշումներ գործադրելով, իրենից այնպիսի ցուցմունքներ են կորզել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, եւ որոնցով ՚մեղքի սլաքն ուղղվել է ժողովրդավարության համար պայքարող իմ ընկերների վրաՙ£ Ապա տուժողը հայտարարում է, որ մարտի 1-ին իրեն հանդիպած ոստիկանները զինված են եղել եւ ինքը վիրավորվել է հենց ոստիկանների կրակոցից£ Նա պահանջում է հայտնաբերել իր վրա կրակող ոստիկանին, ինչպես նաեւ պատասխանատվության կանչել այն քննիչներին, ովքեր ժամանակին իրենից կեղծ ցուցմունքներ են կորզել£ Հայ ազգային կոնգրեսը եւս մեկ անգամ հայտարարում է, որ այսպես քար առ քար փլուզվելու են բոլոր շինծու գործերը, վաղ թե ուշ դատական կարգով բացահայտվելու է իրականությունը£ Մենք կոչ ենք անում բոլորին, նաեւ քննիչներին, դատավորներին, ոստիկաններին, վկաներին՝ հնարավորինս նպաստել անխուսափելի այդ գործընթացի օր առաջ կայացմանը, եւ դրանով իսկ չբարդացնել իրենց հետագա կացությունը£

No comments: