HayInfo.26-5-2009- Ռուսաստանն արդեն այս շաբաթ Հայաստանին կփոխանցի 500 միլիոն դոլարի վարկը, նախօրեին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նախորդ շաբաթ Հայաստանի հետ 15 տարով 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրվել, և այս շաբաթ գումարն արդեն կփոխանցվի», - տեղեկացրել է Կուդրինը ՌԴ նախագահի Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդվել է, ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնգիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով:
ՌԴ ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ ավելի վաղ նմանատիպ համաձայնագիր է ստորագրվել նաև Ղրղզստանի հետ (300 միլիոն դոլարի արտոնյալ վարկ և 150 միլիոն դոլարի դրամաշնորհ)։
«Այդ միջոցներն արդեն փոխանցվել են», - ասել է Կուդրինը։
«Ինչ վերաբերում է Ղրղզստանի և Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին, ապա մենք, իհարկե, օգնել ենք և շարունակելու ենք օգնել մեր մոտ գործընկերներին մինչ այդ ընդունված որոշումների շրջանակներում», - իր հերթին նշել է Մեդվեդևը։
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment