Wednesday, May 27, 2009

Գաբրիելը դարձավ «CHIKAGO OPEN»-ի հաղթող

«Առավոտ» 27-5-2009- Ավարտվեց շախմատի Չիկագոյի բաց առաջնությունը, որի ութ մրցաշարերին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած շուրջ 800 շախմատիստներ: Ուժեղագույնների խմբում հանդես էր գալիս 50 հոգի: Նրանց մեջ Հայաստանը ներկայացնում էին համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Երրորդ հայազգի գրոսմայստերը ԱՄՆ-ի առաջատար շախմատիստներից Վարուժան Հակոբյանն էր: Յոթ հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ Գաբրիելը դարձավ առաջնության հաղթող: Վարուժանը, որ իր անվան դիմաց գրանցեց կես միավոր պակաս, գրավեց 5-րդ տեղը, իսկ Տիգրանը 4,5 միավորով հանգրվանեց 9-րդ հորիզոնականում:

No comments: