/PanARMENIAN.Net/ 27.05.2009 - Կալիֆոռնիայի Հայ երիտասարդական դաշնությունը (AYF) եւ «Շանթ» ուսանողական ընկերակցությունը մտադիր են բողոքի ցույց կազմակերպել Լոս-Անջելեսում Beverly Hilton հյուրանոցի դիմաց, որտեղ ժամանելու է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: «Մենք չենք ասում, որ Օբաման ժխտում է ցեղասպանությունը: Բայց մենք պահանջում ենք, որպեսզի նա որքան հնարավոր է շուտ լսի մեզ եւ հասկանա, որ մեր հույսերը խորտակվել են»,- նշել է AYF մամլո քարտուղար Արեգ Սանտիկյանը: Նրա խոսքով, ցույցի նպատակն է` Օբամային ցույց տալ, թե որքան հուսահատված է հայկական համայնքը Հայաստանին ֆինանսական օգնության կրճատման պատճառով: Բարակ Օբաման երկար ժամանակ հայ ժողովրդի բարեկամն էր, բայց նրա վերջին քայլերը ցույց են տալիս, որ Վաշինգտոնի քաղաքականությունն ավելի կարեւոր է, քան ճշմարտությունը: Դա պարզապես անթույլատրելի է»,- ավելացրել է Սանտիկյանը, գրում է Asbarez-ը:
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment