«ԱԶԳ», 28-05-2009 - Հայաստանի` Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններում ռուսական սահմանապահ զորքերը սահմանների պաշտպանությունն իրականացնում են բարձր մակարդակով եւ պատվով, ասաց ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում սահմանապահ վարչության ղեկավար Սերգեյ Բոնդարեւը : Նրա տեղեկացմամբ, այս տարի մինչ այժմ սահմանների խախտման համար ձերբակալվել է 99 մարդ, որոնցից 98-ը` փաստաթղթային կեղծիքների, իսկ 1-ը` հայ-թուրքական սահմանն անցնելու փորձ կատարելու համար: Առգրավվել է նաեւ 494,7 հազար ռուբլի արժողությամբ անօրինական ապրանք, 21 միավոր սառը զենք: Այս ընթացքում բացահայտվել են նաեւ 1023 անօրինական փաստաթղթերով սահմանախախտներ: Նրա տեղեկացմամբ, ներկա դրությամբ սահմանապահ վարչությունում ծառայողների 62 տոկոսը պայմանագրային զինծառայող է: 2012-ի վերջում ծրագրվում է, որ սահմանապահ վարչությունը կհամալրվի միայն պրոֆեսիոնալներով: Ս. Բոնդարեւի խոսքով, տարեկան սահմանապահ վարչությունը համալրվում է Հայաստանի եւ Ռուսաստանի 600 քաղաքացիներով, որոնց 70 տոկոսը կազմում են Հայաստանի քաղաքացիները:
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment