Tert.am. 27-5-2009- Եգիպտոսի դատարանը բացառիկ դատավճիռ է կայացրել՝ որոշելով, որ հարկավոր է զրկել քաղաքացիությունից եգիպտացի տղամարդկանց, ովքեր ամուսնացած են իսրայելուհիների հետ։ Դա բացատրվում է «Եգիպտոսի ազգային անվտանգության» սպառնալիքով։ Այդ մասին հաղորդում է գերմանական Die Welt-ը։
Կահիրեի դատարանը նման որոշում է կայացրել՝ մի դատական հայցի ուսումնասիրման ժամանակ, որի ընթացքում փաստաբանը հղում է կատարել 1976թ. քաղաքացիության մասին օրենքին։ Այնտեղ ասվում է, որ եգիպտացիներին հարկավոր է զրկել քաղաքացիությունից, եթե նրանք ամուսնանում են իսրայելցիների հետ, ովքեր ծառայել են իսրայելական բանակում կամ էլ «սիոնիստական գաղափարախոսության» ակտիվ հետնորդներ են։ Այդ մասին հաղորդում է Инопресса-ն։
Սակայն այդ օրենքում ոչինչ չի ասվում եգիպտացի տղամարդկանց ամուսնության մասին արաբ կամ պաղեստինցի կանանց հետ, ովքեր Իսրայելի անձնագիր ունեն։ Բացի այդ, նշվում է, որ «Իսրայելի արաբ քաղաքացիները ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից և հազիվ թե նման մոլի սիոնիստներ լինեն»։
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment