/PanARMENIAN.Net/ 29.05.2009 - Երեւանի քաղաքապետի ընտրությունները կդառնան առաջին նշանակության քվեարկությունը նրանից հետո, երբ անցյալ տարի Սերժ Սարգսյանը հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում: Այդ մասին խոսվում է Freedom House-ի հաղորդագրության մեջ` տեղադրված կազմակերպության կայքում:
Հաղորդագրությունում նշվում է, որ «անցյալ տարվա նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում առաջացրել են քվեարկության ժամանակ կեղծիքներ կատարելու մեղադրանքներ եւ հանգեցրել ոստիկանության եւ ընդդիմության ցուցարարների միջեւ ընդհարումների»: Freedom House-ի եվրոպական բաժնի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովի խոսքերով, Երեւանում տեղական ինքնակառավարման ընտրությունները լայն հնարավորություններ են տալիս, որպեսզի սկսեն ժողովրդավարական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը, որը չպետք է կորցվի:
Նշենք, որ անկախություն ձեռք բերելուց հետո քաղաքապետի ընտրությունները քվեարկության ճանապարհով քաղաքի ղեկավարի առաջին ընտրություններն են, եւ ոչ թե նախագահի կողմից նշանակված: Ընտրությունների ընթացքին ուշադիր հետեւելու է «Հազարամյակի մարտահրավերներ» (Millennium Challenge Corporation) կազմակերպությունը, որը նախագահական ընտրություններից հետո սառեցրել է Հայաստանի համար նախատեսված օգնության 236-միլիոնանոց փաթեթը:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 3 թեկնածու: Գլխավոր հավակնորդներն են` Հանրապետական կուսակցությունից քաղաքապետի պարտականությունները կատարող Գագիկ Բեգլարյանը եւ Հայկական ազգային կոգրեսի կողմից Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն անցյալ տարվա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցն էր:
Saturday, May 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment