Wednesday, May 27, 2009

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն արդեն եղել են Հայաստանում

Tert.am. 26-5-2009- Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, ինչպես հայտնի է, ցանկանում են երեխա որդեգրել Հայաստանից: Труд թերթը, հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին, գրում է, որ հայ պաշտոնյաները չեն հաստատել կամ հերքել Ջոլիի` Հայաստանից երեխա որդեգրելու մտադրությունը: Ըստ զույգի ընկերների` Անջելինան և Բրեդն արդեն եղել են Հայաստանում: Նրանք իրենց ընտրությունը բացատրում են նրանով, որ որդեգրման գործընթացն այստեղ ավելի հեշտ է իրականացնել, քանի որ Հայաստանում թղթաբանությունն ավելի քիչ է: Նշենք, որ Անջելինան և Բրեդն արդեն ունեն վեց երեխա:

No comments: