/PanARMENIAN.Net/ 26.05.2009 - Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն կոչ է արել միջազգային հանրությանն ավելի շատ ուշադրություն դարձնել Ղարաբաղի հարցին եւ ասել է, որ Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը ղարաբաղյան խնդիրը լուծելու շանս է:
«Նախորդ տարվա իրադարձությունները Վրաստանում ռումբ է Կովկասում, որը կարող է ամեն րոպե պայթել: Ուստի, եթե ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան ցանկանում են խաղաղության հասնել տարածաշրջանում, հարկավոր է այդ խնդիրը լուծել միջազգային իրավունքնի շրջանակներում: Թուրքիան ամեն հնարավորը կանի տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,ասել է Դավուդօղլուն, հաղորդում է 1news.az-ը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա Սանքտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում:
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment