Tert.am. 27-5-2009- Ռուսաստանի Չիտա քաղաքի բնակարաններից մեկում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 5-ամյա աղջկա, ով ունի երեք տարեկանի տեսք: Աղջիկը չի կարողանում խոսել, «մարդավարի» ուտել, հաչում է և հարձակվում օտար մարդկանց վրա:
Պարզվել է, որ երեխան ապրում է հոր, տատիկի, պապիկի և այլ հարազատների հետ: Նրանք երեխային երբեք թույլ չեն տվել դուրս գալ, նրան պահել են անմարդկային պայմաններում` միևնույն ժամանակ խնամելով իրենց տանն ապրող կենդանիներին: Ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել նույնիսկ ուժ կիրառել` երեխային վերցնելու համար:
Աղջկան տեղափոխել են սոցիալ-վերականգնողական կենտրոն: Ոստիկանությունը նյութեր է հավաքում ընտանիքի նկատմամբ քրեական գործ հարցուցելու նպատակով:
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment