Wednesday, May 27, 2009

ԴԺԳՈՀ Է ՆԱԵՒ ԹՈՒՐՔԻԱՆ

168 ԺԱՄ- 27-5-2009- «ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, դժվար է չհամաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով վերջերս քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը, որը ձեւավորվել է 1992թ., եւ որը նախագահում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համանախագահները: «Պատմական փաստերը դա են վկայում. ոչ մի առաջընթաց չկա: Ժամանակն է վերսկսել այս գործընթացը, եւ Թուրքիան կշարունակի ներդնել իր ջանքերը»,- ասել է Դավութօղլուն: Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը մի շարք հանդիպումներ անցկացնելու առիթներ կունենան: Դավութօղլուն հույս է հայտնել, որ այդ հանդիպումների ընթացքում առաջ կքաշվի հակամարտության կարգավորման լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին:

No comments: