/PanARMENIAN.Net/ 26.05.2009 - Բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցությունները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, այդ մասին քաղաքական գործիչները հայտարարել են France-2 հեռուստակայանում Եվրախորհրդարանի ընտրություններին նվիրված հաղորդման մեջ:
Աջ կուսակցությունները դեմ են Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, սակայն խոսում են արտոնյալ գործընկերության մասին այն դեպքում, եթե լուծվեն հայկական հարցն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցը:
Ըստ պատմաբան եւ լրագրող, Թուրքիայի գծով մասնագետ Ալեքսանդր Ադլերի «Թուրքիան օրինակելի ժողովրդավարություն է մինչ այն պահը, երբ խոսք է բացվում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»:
Միեւնույն ժամանակ, Sofres ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 37 տոկոսը կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին: 28 տոկոսը գտնում է, որ դա պետք է արագ տեղի ունենա, իսկ 25 տոկոսը չի պատասխանել: Հարցման ենթարկվածների մեծ մասը երիտասարդներ էին:
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment