Saturday, May 30, 2009

Հայաստանում կանանց մեկ քառորդը ծեծի է ենթարկվում ընտանիքում, իրավապաշտպան կազմակերպություն

Tert.am. 29-5-2009- Amnesty International իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակված 2009թ. մարդու իրավունքներին առնչվող զեկույցի այն հատվածում, որը նվիրված է Հայաստանին, կազմակերպությունն անդրադարձել է մի շարք ոլորտների, որոնց թվում տարբեր աղանդների ներկայացուցիչների իրավունքների և կանանց իրավունքների խախտմամ դեպքերն են։ Անդրադառնալով Յեվոայի վկաների հետ մեր երկրում պարբերաբար ծագող խնդիրներին՝ Amnesty International–ի ներկայացուցիչները նշում են, որ իշխանությունները դեռևս ի վիճակի չեն իրական քաղաքացիական այլընտրանքային ծառայության ձև մշակել, այդ իսկ պատճառով 2008թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ 77 մարդ բանտարկված էր՝ խղճի նկատառումներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու նպատակով։ Կամզակերպությունը նաև գրանցել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցված անմխիթար վիճակը։ Հայաստանի կանանց մոտ մեկ քառորդը բռնության է ենթարկվում ընտանիքի մյուս անդամների կողմից, և մոտ երկու երրորդը ենթարկվում է հոգեբանական բռնությունների: «Իշխանությունները չեն կարողանում կանխել կանանց դեմ բռնությունները և պատժել վայագությունը: Գոյություն չունեն կանանց դեմ բռնությունները կանխելու ուղղությամբ աշխատող համապատասխան կառույցներ և ռեսուրսներ: Հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված ապաստարանները փակվել են ֆինանսական ոչ բավարար պայմանների պատճառով, դրանցից միայն մեկն է վերաբացվել սեպտեմբերին», - ասված է զեկուցում: Amnesty International–ը նաև նշում է, որ ընտանեկան բռնությունների մասին օրինագիծը, որը մշակվել էր «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից, արդեն հասանելի է հասարակական քննարկումների համար:

No comments: