Saturday, May 30, 2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբից

/PanARMENIAN.Net/ 29.05.2009 - Եթե համաձայնության հասնելը Մինսկի խմբին ի զորու լիներ, համաձայնագիրը ստորագրված կլիներ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասյեն: «Դա մեզանից կախված չէ: Մենք չենք կարող ասել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, որպեսզի նրանք հարթեցնեն այդ հակամարտությունը, դա կախված է երկու նախագահների քաղաքական քաջությունից»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: Նա նաեւ ավելացրել է, որ Թուրքիան ՄԽ նշանակալի անդամ է եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում համանախագահների ջանքերին: «ՄԽ-ը գիտի, որ հակամարտության կարգավորման մասին առաջարկությունը գոյություն ունի 2007-ի վերջից: Կարծում եմ, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելով ՄԽ մասին, հասկանում է, որ երկու երկրների ղեկավարները պետք է ուշադիր հետեւեն հակամարտության կարգավորման մասին փաստաթղթի բոլոր կետերին»,- ընդգծել է Բերնար Ֆասյեն, հաղորդում է Trend News-ը:

No comments: