
/PanARMENIAN.Net/ 05.05.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացում աշխուժություն է նկատվում, իսկ զգալի տեղաշարժեր կարող են տեղի ունենալ Պրահայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար Հիկմեթ Չեթինը:
Նրա խոսքերով, Ռուսատանին է պատկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային դերը: «Ե'ւ Ռուսաստանը, ե'ւ ԱՄՆ-ն ակտիվացրել են հակամարտության լուծմանն ուղղված իրենց ջանքերը, եւ դա շատ դրական պահ է: Ռուսաստանը տարածաշրջանում կարեւոր խաղացող է համարվում: Պատահական չէ, որ հենց Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ ստորագրվեց հակամարտության ուժային լուծումը չթույլատրելու հռչակագիրը»,- ընդգծել է թուրք դիվանագետը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
No comments:
Post a Comment