Tert.am.16-6-2009- Երկուշաբթի երեկոյան Իրանում կայացած ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 7 մարդ, հաղորդել է երկրի պետական ռադիոկայանը։ Press TV գործակալության հաղորդմամբ, երեկ խաղաղ ցույցի վերջում քաղաքացիական հագուստով զինված մադրիկ սկսել են կրակել ժողովրդի վրա։
Համաձայն նախնական տվյալների, Թեհրանում կրակոցների արդյունքում զոհվել էր 1 մարդ, ևս մեկ մարդ մահացել էր Շիրազում։
Սակայն այն բանից հետո, երբ միջազգային գործակալությունները և ոչ պաշտոնական իրանական ուսանողական բլոգերը հաղորդեցին 7 մարդու մահվան մասին, այդ լուրը հաստատեց նաև Իրանի պետական ռադիոն։
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment