Tert.am. 15-6-2009- Անջատողականության խնդիրն այժմ սպառնում է բոլոր հանրապետություններին, որոնք գտնվում են հակառուսական ՎՈՒԱՄ բլոկում: Նման կարծիք 1news.az-ին հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Նրա խոսքերով` Մոլդովայի դեպքում դա Մերձդնեստրյան հանրապետությունն է, Ադրբեջանի դեպքում` Ղարաբաղը, Վրաստանի դեպքում` չհաշված Հարավային Օսիան և Աբխազիան, Մենգրելիան, Սվաենթիայի մի մասը, Կախեթիան, Ջավախեթիան:
Քաղաքագետը նաև հայտարարել է, որ Ղարաբաղի ճանաչումը կդառնա ադրբեջանական քաղաքական մոդելի վերջը: «Ղարաբաղը դեռևս չճանաչված հանրապետություն է: Ռուսաստանը կարող է ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և դա կհանգեցնի ողբալի իրավիճակի»,-նշել է Դուգինը:
«Մենք ոչինչ չենք ուզում Ադրբեջանից և Մոլդովային: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք «չամերիկանացվեն», այլ պարզապես չեզոք քաղաքականություն վարեն, այլապես նրանք դրա համար թանկ կվճարեն»,- եզրափակել է քաղաքագետը:
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment