/PanARMENIAN.Net/ 15.06.2009 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հունիս ամսվա օրակարգում կքննարկվեն տարբեր հարցեր, եւ Թուրքիան միջազգային հետաքրքրություն ներկայացնող եւ արդի բոլոր հարցերի քննարկման կողմնակից է: Այդ թվում նաեւ ղարաբաղյան հարցի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ամեդ Դավուդօղլուն: «Մենք կցանկանայինք, որ հայ-ադրբեջանական բանակցություններն արդյունավետ լինեն: Մենք նաեւ աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Վաշինգտոն կատարած իմ այցի ժամանակ ես քննարկել եմ այդ թեման ԱՄՆ-ի վարչակազմի հետ եւ մենք եկանք այն եզրակացության, որ մեր համատեղ խնդիրն է ամեն կերպ նպաստել այդ հակամարտության կարգավորմանը»,-ասել է Դավուդօղլուն, հաղորդում է Trend News-ը:
Հունիսի 18-ին Թուրքիայի արտգործնախարարը կմասնակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին:
Թուրքիան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ այս տարվա գարնանից երկու տարի ժամկետով:
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment