Saturday, June 13, 2009

Հայ-թուրքական հարաբերությունները շահարկվում են ներքաղաքական դաշտում

Tert.am. 12-6-2009- Հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանի ներքին դաշտում կարելի է օգտագործել որպես քաղաքական ճարտասանություն, քաղաքական պայքար՝ կապված, այդ թվում նաև, ընտրությունների հետ։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքերով՝ հասարակությունը սրտին մոտ է ընդունում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նաև շահարկում են Հայաստանի ներսում քաղաքական գործիչները։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմի հայտարարությունները ևս նախատեսված են տարբեր լսարանների համար՝ երկրի ներսում և դրսում, նշել է Իսկանդարյանը։ «Թուրքիան, մի կողմից, հստակ հասկանում է, որ պետք է փոխի Հայաստանի հետ հարաբերությունների ձևաչափը»,- նշել է փորձագետը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի ներկա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կառուցում է քաղաքականություն, որի հեղինակն է եղել նաև նախքան պաշտոն ստանձնելը։ Այդ քաղաքականությունը, ըստ քաղաքագետի, հետևյալ կերպ է կառուցվում. «Զրո խնդիրներ հարևանների հետ։ Թուրքիան երկիր է, որը խնդիրներ ունի բոլոր հարևանների հետ»։

No comments: