Lragir. 12-6-2009- Հայաստանի նախկին վարչապետ, Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը հունիսի 12-ին Հայելի ակումբում հայտարարել է, որ կառավարության ներկայիս քաղաքականությունը գնահատում է “դամբուլային”: Հրանտ Բագրատյանը մանրամասնել է, որ կառավարության մոտ պակասում է պրոֆեսիոնալ մտածողությունը, արվում են կիսատ պռատ քայլեր, որոնք էլ հիմնականում վերցված են Լեւոն Տեր-Պետրոսյանը ծրագրից: Հրանտ Բագրատյանի խոսքով, ավելի լավ է կառավարության ղեկավար դնել մեկին, ով խոհուն մարդ է, քան թե մեկին, ով իրեն պրոֆեսիոնալ է երեւակայում, սակայն իրականում կիսապրոֆեսիոնալ է: Հրանտ Բագրատյանը նաեւ անդրադարձել է հարկային ներկայացուցիչների մասին օրինագծին, դա համարելով անհեթեթություն եւ ասելով, թե հարկային ներկայացուցիչների ինստիտուտ հիմնարկներում պետք է մտցնել գյուղատնտեսական հումքի վերամշակման սեզոնի ընթացքում, ինչպես նաեւ հանքեր շահագործող ընկերություններում: Հրանտ Բագրատյանը ողջունել է շահութահարկն ու եկամտահարկը հավասարեցնելու մասին կառավարության որոշումը, ավելացված արժեքի հարկի իջեցումը 2 տոկոսով` 20-ից 18: Բագրատյանն ասել է, թե թող մեծամտություն չթվա, սակայն այդ քայլերը կային Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրում: Սակայն կառավարությունը վերցնելով այդ գաղափարները, ըստ Հրանտ Բագրատյանի, ցուցաբերում է կիսատ մոտեցում, ինչը կարող է ավելի վնաս լինել, քան օգուտ: Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշմանը, որով դադարեցվում է ծրագրի Հայաստանի վերաբերյալ մասի ֆինանսավորումը գյուղական ճանապարհների նորոգման մոտ 70 միլիոնանոց ծրագրի մասով: Կորպորացիան այդ որոշումը կայացրել էր՝ պատասխանատվությունը դնելով Հայաստանի իշխանության վրա եւ ասելով, որ իշխանության գործողությունները չեն ապահովել ժողովրդավարության վերաբերյալ չափանիշները: Հրանտ Բագրատյանն ասել է, թե ամերիկացիների այդ որոշումը բացարձակապես պայմանավորված է Երեւանի ավագանու ընտրության որակով:
Saturday, June 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment