/PanARMENIAN.Net/ 15.06.2009 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:
«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ նվաճումներ:
Վստահ եմ, որ հետայսու եւս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ-իրանական հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից առիթով եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն եւ բեղմնավոր գործունեություն», մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:
Monday, June 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment